ՀՀ ԱԳ փոխնարարար Արմեն Ղևոնդյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով ազատվել է փոխարտգործնախարարի պաշտոնից: Ինչպես տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից, այս մասին հրմանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ նախագահի պաշտոնական կայքից էլ տեղեկանում ենք, որ Նախագահ Վահագն Խաչատուրյանն Արմեն Ղևոնդյանին Ղազախստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել:
Նշենք, որ Արմեն Ղևոնդյանը ՀՀ վարչապետի որոշմամբ փոխարտգործնախարար էր նշանակել 2020թ․ նոյեմբերի 27-ին: