Մենք շատ դրական ակնկալիքներ ունենք, չնայած նրան, որ այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, դժբախտություն է, ողբերգություն, պատերազմ: Ուստի մենք պետք է պահպանենք խաղաղություն, կայունություն և նպաստենք զարգացմանը, կառավարության նիստում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, փոխանցում է 1TV.ge-ն։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ Վրաստանում երկրորդ ճակատ չի լինելու, և իշխանությունը շարունակելու է պաշտպանել պետությանն ու քաղաքացիներին։
«Վրաստանում երկրորդ ճակատ չի լինելու, մենք դա թույլ չենք տա և կշարունակենք պաշտպանել մեր քաղաքացիներին և մեր պետությանը»,- ասել է վարչապետը։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլովը մարտի 26-ին հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնության շահերի ոլորտում լրացուցիչ ճակատների բացումը այլ երկրների տարածքներում կօգնի Ուկրաինային պայքարել ռուսական հարձակման դեմ։