Նիկոլ Փաշինյանից պահանջում եմ, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը սթափեցնի Ղարաբաղի ղեկավարությանը՝ իր կողմից իրականացվող անհեռատես քաղաքականության հետևանքների համար։ Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ իր ելույթում նշեց ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը։
«Եթե ՀՀ-ն ձախողի այս գործընթացը, ՀՀ-ի՝ որպես երկիր լինելն է դրվում վտանգի տակ։ Պահանջում եմ մեր քաղաքական թիմից կոշտացնել դիրքորոշումները, ԱԱԾ-ից պահանջում եմ հասկանալ, թե ուր են տանում այս գործողությունները, որովհետև մենք մեր ժողովրդից հարևանների հետ խաղաղություն հաստատելու մանդատ ենք ստացել»,- ասաց Արսենյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։