Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին Ընդդիմադիր պատգամավորներից միայն «Հայաստան» խմբակցության պատագամավոր Քրիստինե Վարդանյանն է մասնակցում:
Նա, դիմելով իշխանությանը, նշեց, որ խոսում են խաղաղության դարաշրջանի մասին, որի միակ երաշխիքը թուրքի խոսքն է վերջնարդյունքը լինելու է նոր ցեղասպանությունը։
«Այս ամենը հաշվի առնելով՝ ես արցախցիներին պետք է ասեմ՝ սիրելի արցախցիներ, լավ իմացեք, որ սա միայն ձեր հարցը չի, Հայաստանում կան հարյուր հազարավոր արժանապատիվ քաղաքացիներ, ովքեր գիտակցում են, որ սա հայկական հարց է, իսկ ձեզ միայն մի բան պետք է ասեմ. հետևելով վերջին իրադարձություններին՝ պարզ է դառնում, որ Հայաստանի անունից հիմա բանակցում է սա»,- հայտարարեց Վարդանյանը։
Ընդդիմադիր պատգամավորը ցույց տվեց սպիտակ կտոր և հավելեց՝ «Սա է ձեր դեմքը, սա է ճշմարտությունը, և սրանից փախչել դուք չեք կարող»։
Ընդդիմադիր պատգամավորի ելույթի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգեց անջատել խոսափողը։ ԱԺ-ում մթնոլորտը լարվեց, իշխանական պատգամավորները տեղից Քրիստինե Վարդանյանի հասցեին «ռեպլիկներ» արեցին։
Հիշեցնենք՝ ԱԺ ըննդիմությունը բոյկոտել է հերթական քառօրյան. վերջիններս մեկնել են ՀՀ սահմանամերձ համայնքներ։ Նրանց ռուս խաղաղապահները թույլ չեն տվել մուտք գործել Արցախի Հանրապետություն։