Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Արարատ Միրզոյանը ուրբաթ օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մոսկվայի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման հեռանկարները։ Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդի հարցեր։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ապրիլի 19-20-ը Հայաստանի վարչապետ Նիկոլայ Փաշինյանի Ռուսաստան պաշտոնական այցի նախապատրաստմանը, այդ թվում՝ երկկողմ փաստաթղթերի փաթեթի ստորագրմանը։
Նախարարները մտքեր են փոխանակել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների կատարման շուրջ՝ շեշտը դնելով տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և սահմանազատման հետագա քայլերի վրա, անդրադարձ է եղել նաև Ռուսաստանի աջակցությամբ Երևանի և Բաքվի միջև խաղաղ համաձայնագրի համաձայնեցման հեռանկարներին»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է ՌԴ միջնորդական ջանքերի կարևորությունը, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն։