Այսօր առավոտյան մենք փոքրիկ դադար էինք վերցրել՝ վերլուծելու առաջին երկու օրերի արդյունքները, և պլանավորելու մեր հետագա քայլերը, որից հետո կվերադառնանք մեր գործողություններին։ Այս մասին հայտնում է «5165 շարժման» անդամ, «Արար» հիմնահրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։
Նա հայտնում է, որ 20:00-ին իրազեկման հանրահավաք են նախատեսում Ազատության հրապարակում։
«Կխոսենք նրանից, թե ինչպես է գործող իշխանությունը դավաճանել կոռուպցիայի դեմ պայքարի իր խոստումներին, ինչպես է նա փորձում կազմալուծել մեր երկրի պաշտպանությունը, և ինչպես կարելի է նորից վերականգնել մեր պաշտպանունակությունը և անվտանգությունը՝ առանց ստորացուցիչ զիջումներ անելու թշնամուն։
Սպասում ենք ձեզ Ազատության հրապարակում, և համոզված ենք, որ միասին մենք կարող ենք իրականություն դարձնել այն ամենը, ինչի մասին այսօր միայն կարող ենք երազել»,- գրել է Չալաբյանը։