Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում է ունեցել Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետերի նախագահությամբ։ Քննարկվել է Հարավային Կովկասում տրանսպորտային և հաղորդակցության գծերի ապաշրջափակման հարցը։
Ալիևը ՌԴ փոխվարչապետին տեղեկացրել է, որ Ադրբեջանն արդեն 100 կմ-ից (մինչև Հայաստանի հետ սահմանը) երկաթուղու 60-կիլոմետրանոց հատված է կառուցել, և շինարարությունն ամբողջովին կավարտվի հաջորդ տարի։
«Ցավոք, Երևանը չի սկսել իր ճանապարհի իր հատվածի շինարարությունը, և Հայաստանը չի նշել իր տարածքով ավտոմոբիլային ճանապարհի ենթադրյալ երթուղու աշխարհագրական կոորդինատները»,- նշել է Ալիևը։
Նշվում է, որ Ալիևն ու Օվերչուկը քննարկել են նաև երկկողմ օրակարգին վերաբերող այլ հարցեր։