«Դիմադրություն» շարժման երթը Երևանի Սայաթ-Նովա փողոցի հատվածում ամբողջությամբ նստեց փողոցի կենտրոնում՝ ի նշան ակցիայի մասնակիցների ձերբակալությունների դեմ։ Այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Այս օրերին մեր ընկերներից շատերին բերման են ենթարկել։ Այսօր ձերբակալվեն են նաև Դաշնակցության երիտասարդները։ Մեր երիտասարդներին բերման են ենթարկում նաև փողոցներ փակելու համար։ Ի նշան բողոքի բոլորս 10 րոպե նստում ենք»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։