ԵՄ Արևելյան գործընկերության հարցերով Ֆրանսիայի դեսպան Բրիս Ռոքֆեյը պաշտոնական այցով կմեկնի Բաքու: Այս մասին հայտնում է Ֆրանսիայի ԱԳՆ-ը։
Նշվում է, որ Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև վերջերս տեղի ունեցած հեռախոսազրույցը, ինչպես նաև որոշում է կայացրել սահմանային հարցերով երկկողմ հանձնաժողով հրավիրել և շարունակել բանակցությունները խաղաղ պայմանագրի շուրջ: