ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստացել է Ռոբերտ Խաչատրյանին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը։ Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության կապերի հետ վարչությանը։
Մինչ այդ, Ռոբերտ Խաչատրյանը զբաղեցնում էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնը: