2018 թվականից ի վեր հանրակրթության ոլորտի բարեփոխումները մեր առաջնահերթությունների մեջ են, քանի որ մենք ելնում ենք այն համոզմունքից, որ մեր կյանքում ցանկացած խնդիր, որի հետ առնչվում ենք, կապված է կրթության հետ։ Այս մասին կառավարության ապրիլի 28-ի նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ուսուցիչների ատեստավորման հարցի մասին։
«Կրթությունը մեզ համար հացերի հարցն է։ Կա կրթություն և կան մյուս բոլոր հարցերը։ Կրթությունը ցկյանս պրոցես է, որը չի ավարտվում դպրոցով կամ բուհով։ Մենք լրջագույն պրոբլեմ ունենք․ 2019 թվականի հետազոտությունը ցույց է տվել, որ անգրագիտությունը սողացող ձևով վերադառնում է մեր հանրություն»,- ասաց Փաշինյանը։
Նշենք, որ կամավոր ատեստավորման համակարգի փորձնական ծրագիրը շարունակաբար կխրախուսի ուսուցիչների մասնագիտական զարգացումը և հավելավճարի տրամադրման միջոցով կնպաստի դասավանդման որակի և արդյունավետության բարձրացմանը։
Կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցչի դրույքաչափը 200 000 ՀՀ դրամ սահմանելու, դրա վրա ավելացող հավելավճարի, ինչպես նաև տարակարգ ստանալու պարագայում ուսուցչի աշատավարձը կարող է հասնել մինչև 400 000 ՀՀ դրամի:
Դրույքաչափի փոփոխությունը 2022 թվականի մայիսից կիրառելի է նաև 2021 թվականին ատեստավորված և հավելավճար ստացող ուսուցիչների համար։