Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել։ Վլադիմիր Պուտինը երախտագիտություն է հայտնել Թուրքիայի ղեկավարին Անկարայի օդանավակայանում ՌԴ քաղաքացի Կոնստանտին Յարոշենկոյի՝ ԱՄՆ քաղաքացի Թրևոր Ռեյդի հետ փոխանակման հարցում ցուցաբերած աջակցության համար։
Շարունակվել է Ուկրաինայում և Դոնբասում տիրող իրավիճակի հումանիտար ասպեկտների քննարկումը, մասնավորապես՝ հաշվի առնելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքները։
Կողմերը պայմանավորվել են հետագա շփումների մասին։