Այս պահից սկսած այս հրապարակը ժողովրդինն է: Այս մասին այսօր հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ հայտնելով նաև, որ չեն պատրաստվում հեռանալ Ֆրանսիայի հրապարակից, այսօր պատրաստվում են գիշերել այնտեղ:
Նա հայտարարեց, որ պատրաստվում են Ֆրանսիայի հրապարակում վրաններ տեղադրել: Իշխան Սաղաթելյանը հայտնեց նաև, որ վաղն առավոտից մասշտաբային բողոքի ակցիաներ են սկսելու: Նա ուսանողներին ու քաղաքացիներին կոչ արեց վաղվանից դասադուլ ու գործադուլ սկսել: Խաղաղ անհնազանդության ակցիաները, նրա խոսքով, մեկնարկելու են վաղն առավոտյան 8:30-ից:
Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ վրաններ տեղադրելուց հետո այսօր հանրահավաքը 18:45-ից կշարունակվի: նա կոչով դիմեց նաև ՔՊ-ական պատգամավորներին և ուժային կառույցներին:
Մանրամասները տեսանյութում: