Ինձ և ևս մի քանի տասնյակ հոգու բերման ենթարկեցին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Հիմա Կենտրոնի բաժանմունքում ենք։ ․․․Մեր պայքարը շարունակվելու է»,- գրել է Աշոտյանը։
Հիշեցնենք, որ հանրապետության տարբեր փողոցներ առավոտից կաթվածահար են։ Ինչպես ընդդիմադիր շարժման անդամ Իշխան Սաղաթելյանն է հայտարարել՝ 14 փողոց է փակ։ Այդ մասին Armenia Today-ի հետ զրույցում ոստիկանությունից որևէ տվյալ չհաղորդեցին, սակայն հայտնեցին, որ 125 մարդու են բերման ենթարկել 09։45-ի դրությամբ։