ԱԺ հայտարարությունների ժամին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի ելույթը հասցեագրված էր փողոցային պայքարի դուրս եկած ընդդիմությանը, թեև նրա խոսքում «Դիմադրության շարժման» մասին բառ անգամ չկար։
Պատգամավորի խոսքով՝ դաժան պատերազմից հետո ակնհայտ դարձավ, որ հասարակությունը համախմբվեց, բարձրացավ նաև Հայաստանի միջազգային վարկը։
Վիգեն Խաչատրյանը նկատեց, որ այս ամենին զուգընթաց իրենց վերջանականապես սպառած ռևանշիստների խումբը, որոնք 20 տարուց ավելի սպասարկել են ավազակախումբ, նորից դիմում են ստին և կեղծիքին։
«Ռևանշիստների խումբը փորձում է հանրության մի հատվածին հանել մյուսի դեմ։ Փորձում են անկայունություն հրահրել։ Փորձում են «մուռ» հանել այն ժողովրդից, որը մերժել է իրենց»,- հայտարարեց իշխանական պատգամավորը։
ՔՊ-ականը դիմեց ժողովրդին՝ կոչ անելով հանդարտություն պահպանել, հարգել այն մարդկանց իրավունքը, որոնք համաձայն չեն իրենց հետ։
Նա նշեց, որ իրենց հենարանը ժողովուրդն է։