Ինձ համար շատ ցավալի էր, երբ ընդդիմությունը հեռացավ այս դահլիճից։ Ես նայում եմ Արցախի այս դրոշներին ու ցավում։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
«Շատ սիմվոլիկ եղավ, եկան, դրոշները տեղադրեցին ու լքեցին մարտի դաշտը, լքեցին։ Այստեղ-այնտեղ Արցախի դրոշները տեղադրելով՝ այդ ինչ մեծ հերոսություն եք անում։ Օգնականիս խնդրել եմ իմ սենյակում տեղադրել Արցախի դրոշը, թող լինի։ Ինչ մեծ հերոսություն է Արցախի դրոշը տեղադրել։ Այդ դուք հայրենասեր եք, մենք՝ ո՞չ»,- ասաց իշխանական պատգամավորը։
Նրա խոսքով՝ ընդդիմությունը պատերաազմի ժամանակ սատար չկանգնեց իրենց։
«Պատերազմի ընթացքում չասացիք` շուն, գել օգնենք, պատերազմում հաղթենք, հետո կհեռացնենք այս իշխանությանը»,- հավելեց Վարդանյանը։