Անհասկանալի են ընդդիմության այն պնդումները, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում անկլավների հարց է լինում։ Ընդդիմությունը շարունակաբար անհիմն հայտարարություններ է անում։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Երկու կողմից էլ անկլավ կա։ Ադրբեջանի տարածքում Արծվաշենն է, Հայաստանի տարածքում ևս կան անկլավներ։ Հնարավոր լուծման տարբերակը այն է, որ Հայաստանի անկլավը թողնվում է Ադրբեջանին, ՀՀ տարածում գտնվող Ադրբեջանի անկլավները մնում են Հայաստանին։ Երկարաժամկետ լուծման տարբերակը սա է»,- ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Amrneia Today-ի թղթակցի դիտարկմանը՝ կապված Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի՝ սահմանների վերաճշգրտման վերաբերյալ օրերս արած հայտարարության հետ, Գրիգորյանը չմեկնաբանեց՝ նշելով, որ, եթե չի սխալվում, ՀՀ ԱԳՆ-ն այդ մասով արդեն հայտարարություն է արել։
Մանրամասները՝ տեսանյութում։