Ընդդիմությունը չի կարող հասնել իր նպատակին։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում ասաց իշխող խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Չի ստացվի, որովհետև այս ընդդիմությունը մարգինալների փոքրիկ խմբակ է»,- ասաց պատգամավորը։ Նա նշեց, որ նախկին իշխանության ներկայացուցիչների անզորության մասին են վկայում այն հայհոյանքները, որոնք հնչում են իրենց կազմակերպած ակցիաներում։
Մայիսի 2-ի առավոտից Հայաստանում մշտական հակակառավարական ցույցեր են անցկացվում՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ցուցարարները փակում են Հայաստանի մայրաքաղաքի փողոցները, անցկացնում ցույցեր ու երթեր։