Խաղաղության գինը անհայրենիք ստրկամիտների համար թշնամուն հպատակությունն է, ազգային արժեքներից ու ինքնությունից հրաժարումը, թշնամու բոլոր պայմանների անվերապահորեն ընդունումը։ Այս մասին ասված է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում։
«Ոգով արի և ազատատենչ զավակների համար խաղաղության գինը հանուն Հայրենիքի թափված արյանը տեր կանգնելն է, նահատակված հերոսների անմահ հիշատակը սերնդեսերունդ պատվելը, հայրենի հողի և ազգային արժեքների պաշտպանությունը, սեփական հողի վրա ազատ, անկախ ապրելու իրավունքի համար աննահանջ պայքարելը:
Արժանապատիվ խաղաղություն կարող է լինել միայն հայրենատեր զավակների հաղթանակի դեպքում:
Հաղթանակից հետո խաղաղության բերկրանքը միայն այդ ժամանակ կարող ենք ազգովի վայելել:
Փա՛ռք հանուն Հայրենիքի նահատակված քաջորդիներին:
Հաջողությո՛ւն հանուն հաղթանակի և խաղաղության աննահանջ պայքարի ելած հայրենանվեր մեր զավակներին»,- ասված է ուղերձում:
Իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր Facebook-ի իր էջում գրել է «Փառաբանենք պատմական հաղթանակները, ապրենք հանուն նոր հաղթանակների։ Շնորհավոր Մայիսի 9»։