Դեռևս փետրվարին ադրբեջանական կողմը Հայաստանին ներկայացրել է խաղաղության պայմանագրի 5 հիմնարար սկզբունքներ. Հայաստանը հայտարարել է, որ այդ սկզբունքներն իրենց չեն համապատասխանում։ Այս մասին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ հավելելով, որ ավելի ուշ Հայաստանից 6 առաջարկների մասին տեղեկություններ են եղել։
«Բայց ամենահետաքրքիրն այն է, որ բոլորը տեսել են Հայաստանի ընդունած փաստաթուղթը։ Բայց եթե նայեք փաստաթուղթը, այն չի կարելի «առաջարկներ» անվանել։ Ներկայացման պահին այս փաստաթուղթը հայկական կողմի արձագանքի տեսքով էր Ադրբեջանի առաջարկներին։ Ես կարող եմ թվարկել այս 6 արձագանքի կետերից մի քանիսը, և դուք կարող եք նաև եզրակացնել, թե որքանով կարող եք անվանել այն առաջարկ»,- ասել է Բայրամովը։
Նրա խոսքով՝ պարբերություններից մեկում ասվում է, որ մարտի սկզբին ադրբեջանական կողմը Հայաստանին ներկայացրել է փետրվարի 21-ի հիմնարար առաջարկներ։
«Բաքուն առաջին իսկ օրվանից նշել է, որ հիմնական առաջարկները ներկայացվել են միջնորդների միջոցով։ Դրա մասին պետք է հարցնել միջնորդներին: Եթե Ադրբեջանը նշել է փետրվարի 21-ը, ապա այն ներկայացրել է այս օրը»,- ասել է Բայրամովը։
Հաջորդ կետը, նրա խոսքով, այն է, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանի նկատմամբ։ Դեռ 1992 թվականին երկու երկրներն էլ, լինելով ԱՊՀ անդամ, ճանաչում էին միմյանց տարածքային ամբողջականությունը։ Իսկ դա ինչ-որ չափով Ադրբեջանի հիմնարար սկզբունքի կրկնությունն է, նշել է Ադրբեջանի արտգործնախարարը։
Բայրամովն ընդգծել է, որ հաջորդ պարբերությունն ընդգծում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման կարևորությունը։
«Եվ սա կասկածելի չէ։ Փաստաթղթեր կան և, իհարկե, պետք է կատարվեն։ Մյուս կետն այն է, որ հայկական կողմը պատրաստ է բանակցությունների և դիմում է Մինսկի խմբի համանախագահներին՝ կազմակերպելու այդ բանակցությունները։ Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ ուկրաինական իրադարձությունների ֆոնին Մինսկի խմբի համանախագահների միջև որւէ կապ չկա, և կարելի է ասել, որ այդ խումբը կաթվածահար է։
Ես թվարկել եմ այդ 6 կետերից 4-ը: Հիմա դուք ինքներդ եզրակացություն եք անում՝ որքանո՞վ կարելի է սա առաջարկ անվանել։ Հայկական կողմը նույնպես դա ոչ թե առաջարկ է անվանել, այլ որպես արձագանք Ադրբեջանի առաջարկներին»,- ասել է Բայրամովը։
Նա նշել է, որ իր դիրքորոշման հիմքում ընկած են Ադրբեջանի կողմից ներկայացված հիմնարար սկզբունքները։ «Ադրբեջանն իր պատրաստակամությունն է հայտնում շարունակել բանակցությունները՝ հիմնված այս սկզբունքների վրա և աշխատել խաղաղության համաձայնագրի վրա»,- ասել է Բայրամովը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը Հայաստանին խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկ է ուղարկել հետևյալ հինգ կետերից.
– պետությունների կողմից ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում.
– պետությունների կողմից միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և նրանց կողմից իրավական պարտավորությունների ստանձնման փոխադարձ հաստատում, որ ապագայում նման պահանջներ չեն ներկայացվի.
– միջպետական հարաբերություններում զերծ մնալ միմյանց անվտանգությանը սպառնացող հայտարարություններից, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքների և ուժի կիրառումից, ինչպես նաև այլ դեպքերից, որոնք չեն համապատասխանում ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին.
– պետական սահմանի սահմանագծում և սահմանազատում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում.
– կապի և տրանսպորտի բացում, այլ համապատասխան հաղորդակցությունների ստեղծում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության ձևավորում:
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից ներկայացված բոլոր 5 կետերն ընդունելի են հայկական կողմի համար, սակայն դրանք ամբողջությամբ չեն արտացոլում առկա խնդիրների ողջ օրակարգը։ «Հայկական կողմի համար հիմնարար են արցախահայության իրավունքների և ազատությունների հստակ երաշխիքները, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական հստակեցումը»,- ասել է Միրզոյանը։ Ավելի ուշ հայկական կողմը հայտարարել է, որ բացի Ադրբեջանի ներկայացրած հինգ սկզբունքներից, ներկայացրել է իր վեց առաջարկները։