Այսօր Ֆրանսիայի հրապարակում Armenia Today-ի թղթակիցը հարց ուղղեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին, թե ինչ են անելու ներկայիս ընդդիմադիրները, եթե իրենց՝ իշխանության գալու դեպքում Ադրբեջանն իր տարածքային պահանջները շարունակի։
«2018-ից առաջ նման հարց չէր կարող լինել ընդհանրապես, որովհետև բոլոր ժամանակահատվածների ՀՀ իշխանությունները կանգնած են եղել պետականության կողքին։ Այս իշխանության հեռացման և դաշնակիցների հետ հարաբերությունների շնորհիվ պետք է նախևառաջ զսպել արտաքին ագրեսիան, մինչև որ մեր բանակը վերազինենք, որովհետև այս իշխանություննները մեր բանակն է կազմաքանդել։ Երկրորդ կարևոր ուղղությունը՝ պրոֆեսինալ և ազգային դիվանագիտության հիմնումն է, որն ունակ կլինի միջազգային հարթակներում զսպել ադրբեջանա-թուրքական ագրեսիան։ Երրորդ կարևոր խնդրերը՝ ներազգային ատելության զսպումն է»,-նշեց Մինասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։