Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ «Դիմադրության» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ Ադրբեջանի ԱԳ նախարարության անկլավների մասին այսօրվա հայտարարությանը։
«Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կրկին ասում է, որ Տավուշի, Վայոց Ձորի մարզերում կան հողեր և օրվա իշխանության հետ կա պայմանավորվածություն` այդ հողերը վերադարձնելու։ Մենք պայքարում ենք հենց դա կանխելու համար»,– հայտարարեց Սաղաթելյանը։
Սաղաթելյանը հայտարարեց, որ հայ ժողովրդի անվտանգության տիրույթում «Նիկոլի ու Ալիևի ցանկացած պայմանավորվածություն առ ոչինչ է»։