Հայաստանը ձեռնպահ է քվեարկել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական գրասենյակում բանաձևի նախագծին, որով առաջարկվում է փակել ԱՀԿ-ի Մոսկվայի ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման գրասենյակը, հայտնում է TACC-ը։
Փաստաթուղթը կոչ է անում տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեին «դիտարկել Ռուսաստանի Դաշնությունում բոլոր տարածաշրջանային հանդիպումները, ներառյալ տեխնիկական հանդիպումներն ու փորձագիտական հանդիպումները, ինչպես նաև կոնֆերանսներն ու սեմինարները, որոնց կազմը որոշում է ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակը, ժամանակավորապես դադարեցնելու հարցը, մինչև Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև հակամարտության խաղաղ կարգավորումը»:
Բանաձևի նախագիծն առաջարկվել է ԱՀԿ անդամ 38 երկրների կողմից, որոնց աջակցել են Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան, Իսրայելը և Թուրքիան, ինչպես նաև ԵՄ երկրները։ Դեմ՝ Ռուսաստանը, Բելառուսը և Տաջիկստանը, Հայաստանն ու Ղազախստանը ձեռնպահ են մնացել։