«Վաղը շարունակում ենք մեր ավտոերթերը: 2-3 մեքենա հավաքվեք, կազմակերպվեք և ավտոերթ արեք»։
Այս մասին այսօր Երևանի Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
«Երթերից հետո քաղաքի տարբեր հատվածներում կլինեն ակցիաներ, իսկ 16:00-ին հավաքավում ենք այս հրապարակում՝ հերթական կարևոր գործն անելու»,- ասաց նա: