«Նիդերլանդների վարչապետի հետ քննարկել ենք Ադրբեջանում պահվող մեր գերիների հետ կապված հարցը։ Պետք է արձանագրեմ նաև, որ Նիդերլանդների ներկայացուցիչների պալատը շատ հստակ բանաձև է ընդունել։ Այդ առիթով պետք է արձանագրեմ, որ վարչապետ Ռուտեի հետ մեր դիրքորոշումները համընկնում են։ Իհարկե, հասկանալի է, որ իրավիճակը միջազգային հանրության համար ավելի ու ավելի անընդունելի է դառնում, երբ, մասնավորապես, մարդկային կյանքերը կարող են օգտագործվել քաղաքական նպատակներով։ Մեր դիրքորոշումը հստակ է՝ ռազմագերիները պետք է վերադառանան տուն»,- այս մասին Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը նշել է նաև, որ ԵՄ վերջին զեկույցները ցույց են տվել, որ Հայաստանը ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհով շատ վստահ է առաջ շարժվում։
«Բայց մենք չենք ուզենա, որ Արևելյան գործընկերության գնահատվեն ըստ նրա, թե իրենք արդյոք ԵՄ-ին միանալու օրակարգ ունեն, թե չունեն։ Կարծում եմ՝ դրանք տարբեր խնդիրներ են։ Մենք չէինք ցանկանա, որ բարեփոխումների մասով մեր ունեցած առաջընթացը գնահատվեր ըստ նրա՝ մենք ԵՄ անդամակցության թեկնածու ենք, թե ոչ»,- ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։