Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն և վարչապետ Սաննա Մարինը համատեղ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով անհապաղ անդամակցել ՆԱՏՕ-ին։
Նիիստոն և Մարինն ասել են, որ ցանկանում են բնակչությանը հնարավորություն տալ ավելի մանրամասն և լայն քննարկել այս թեման, սակայն եկել է որոշում կայացնելու ժամանակը, հայտնում է BBC-ն։
«ՆԱՏՕ-ին անդամակցությունը կուժեղացնի Ֆինլանդիայի անվտանգությունը։ Որպես ՆԱՏՕ-ի անդամ՝ Ֆինլանդիան կամրապնդի պաշտպանական ողջ դաշինքը։ Ֆինլանդիան պետք է անհապաղ դիմի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար»,- ասվում է երկու երկրների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ:
Ավելի վաղ Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը ճապոնական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել էր, որ Ֆինլանդիան չի կարող անպաշտպան մնալ Ռուսաստանի դեմ, որը «չի համապատասխանում միջազգային օրենքներին»։
Ակնկալվում է, որ Շվեդիան շուտով կդիմի նմանատիպ քայլերի։ Կրեմլն արդեն հայտարարել է, որ Ֆինլանդիայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին դիտվում է որպես սպառնալիք Ռուսաստանի համար։