Դուշանբեում մեկնարկել է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է նաև, որ Դուշանբեում տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի հանդիպումը։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկնել է Դուշանբե` մայիսի 12-13-ը մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Նախարար Միրզոյանը հանդիպումներ կանցկացնի նաև ԱՊՀ երկրների գործընկերների հետ։