Մեր անհնազանդության ակցիաները պետք է նոր ծավալների հասցնենք։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։
«Վաղն առավոտվանից՝ ժամը 8։00-ից, սկսում ենք տարբեր տեսակի ակցիաներ։ Տեղի են ունենալու ավտոերթեր։ Մենք վաղը հանրահավաք չենք ունենալու։ Երեքշաբթի՝ առավոտյան ժամը 8։00-ին, մայրաքաղաքում պետք է տեղի ունենան անհնազանդության ակցիաներ։
Պետք է ձևավորենք 80-100 հոգանոց խմբեր, որոնք կկասեցնեն ամբողջ քաղաքը։ Երեքշաբթի երեկոյան տեղի կունենա հանրահավաք։ Այն խնդիրները, որ դրել ենք, իրականացրել ենք, սակայն առաժմ դա բավարար չէ»,- հայտարարեց Սաղաթելյանը։