Երևանում մայիսի 16-ին «Դիմադրություն» շարժումը սկսել է ավոերթերը։ Դրանք հիմնական 5 ուղղություններով են ընթանում՝ Աշտարակի խճուղի` Կարմիր խաչի գրասենյակի դիմաց, Արտաշատի խճուղի` «Կոնտինենտալ»-ի դիմաց, Երևան-Աբովյան մայրուղի` «Փարավոն» ռեստորանային համալիրի մոտ, Արգավանդի խճուղի` օդանավակայան տանող ճանապարհի գազալցակայանի մոտ, Արինբերդի խճուղի («Տեցի կռուգ»)։
Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ առավոտյան ժամը 8:00-ից սկսում են տարբեր տեսակի ակցիաներ, ավտոերթեր։ Իսկ եղանակային պայմաններով պայմանավորված՝ հանրահավաք տեղի չի ունենա:
«Իսկ երեքշաբթի օրը ես համարում եմ շատ կարևոր օր, այդ օրը՝ առավոտյան ժամը 8:00-ին, ամբողջ մայրաքաղաքում պետք է տեղի ունենան անհնազանդության ակցիաներ, մենք պետք է ձևավորենք 80-100 խմբեր, որոնք պետք է դուրս գան փողոց, որպեսզի ամբողջ քաղաքը կասեցնենք»,- ասել էր Սաղաթելյանը: