ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է ՌԴ։ Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։
Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում՝ Կրեմլում, կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպմանը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ելույթներով հանդես կգան ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և Նիկոլ Փաշինյանը։
ՀԱՊԿ-ի անդամ պետությունների մոսկովյան գագաթնաժողովը նվիրված է կազմակերպության 30-ամյակին։