Վաղն առավոտյան շատ կարևոր գործ ունենք անելու։ Այս մասին Facebook-ի էջում տեղեկացրել է ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Նա դիմել է հանրային բոլոր գործիչներին, սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերերին, Արցախի ու Հայաստանի ճակատագրով մտահոգ յուրաքանչյուր հայի՝ կոչ անելով վաղը առավոտյան 8-ին փողոց դուրս գալ և անհնազանդության ակցիաներ իրականացնել։
«Սոցիալական ցանցերի ձեր էջերում գրեք մեր ակցիաների մասին, ձեր ընկերներրի ու հետևորդների օգնությամբ փոքր խմբեր կազմակերպեք և վաղը առավոտյան փակեք Երևանի բոլոր փողոցները։ Սա շատ կարևոր գործ է։ Հաղթանակը մոտ է։ Եվ թող Աստված օգնական լինի ամենքիս»,- հավելել է նա։
Նշենք, որ «Դիմադրություն» շարժումն այսօր հինգ ուղղություններով ավտոերթեր է իրականացրել։
Ավելի վաղ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր՝ երեքշաբթի օրն ամբողջ մայրաքաղաքում պետք է տեղի ունենան անհնազանդության ակցիաներ, պետք է ձևավորեն 80-100 խմբեր, որոնք պետք է դուրս գան փողոց, որպեսզի ամբողջ քաղաքի երթևեկությունը կասեցնեն։