Ավտոերթերի 91 մասնակից է բերման ենթարկվել ոստիկանություն։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Հարցին, թե քանի՞ մեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ, Գաբրիելյանը պատասխանեց, որ ստույգ տեղեկություն չունի, դեռ շարունակում են տանել։
Նշենք, որ Երևանում այսօր՝ մայիսի 16-ին, «Դիմադրություն» շարժումը սկսել է ավոերթերը։ Դրանք հիմնական 5 ուղղություններով են ընթանում՝ Աշտարակի խճուղի` Կարմիր խաչի գրասենյակի դիմաց, Արտաշատի խճուղի` «Կոնտինենտալ»-ի դիմաց, Երևան-Աբովյան մայրուղի` «Փարավոն» ռեստորանային համալիրի մոտ, Արգավանդի խճուղի` օդանավակայան տանող ճանապարհի գազալցակայանի մոտ, Արինբերդի խճուղի («Տեցի կռուգ»)։
Հիշեցնենք, որ Երևանում արդեն ավելի քան երկու շաբաթ է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են սկսվել, որոնց ընթացքում փակվում են փողոցներ, իրականացվում են երթեր, հանրահավաքներ, ավտոերթեր դեպի մարզեր։