Փաշինյանն ասաց, որ անցյալ տարի՝ Ադրբեջանի ԶՈւ ներխուժումից հետո, Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, սակայն կազմակերպությունից պատշաճ արձագանք չի ստացել։
Փաշինյանը նաև ասաց, որ Հայաստանը բարձրացրել է ՀԱՊԿ երկրների կողմից Հայաստանի համար ոչ բարեկամ երկրին զենք վաճառելու հարցը՝ զենք, որը կիրառվել է հայ ժողովրդի դեմ։
«44-օրյա պատերազմի ժամանակ ՀԱՊԿ երկրների արձագանքն այնքան էլ չուրախացրեց Հայաստանին և հայ ժողովրդին»,- ասաց վարչապետը։
Միաժամանակ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման գործում և նշել, որ Հայաստանը հավատարիմ է Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունների կատարմանը։
Ամփոփելով՝ վարչապետը նշել է, որ Հայաստանը, որպես ՀԱՊԿ հիմնադիր անդամ, կազմակերպությունը համարում է Եվրասիական տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման, Հայաստանի Հանրապետության անվտանգության առանցքային գործոն։