ՀԱՊԿ – ը կսահմանի ճգնաժամային արձագանքման իր համակարգը. Զասը պատասխանել է Փաշինյանին
Այսօր այդ հարցը քննարկվել է, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ պետությունների հանդիպման երկրորդ մասում, և բավականին շատ առաջարկություններ են արվել ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման վերաբերյալ, այդ թվում՝ հայկական կողմից։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ստանիստալ Զասը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետի կողմից բարձրացրած ՀԱՊԿ անդամ երկրների ճգնաժամային արձագանքման խնդիրը։
Զասը նշել է, որ Հայաստանի վարչապետի առաջարկությունները լսվել են, այլ պետությունների ղեկավարներ ևս իրենց առաջարկներն են ներկայացրել:
Նա նշել է, որ հաշվի առնելով Ղազախստանում ձեռք բերված գործնական փորձը, կարելի է պնդել, որ ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգն աշխատել է:
«Այո, ստիպված էի որոշ խնդիրներ «ձեռքով որոշել»։ Դա չպետք է լինի», – նշել է նա։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով՝ այսօր անհրաժեշտ է որոշակի ճշգրտումներ կատարել՝ չխախտելով սկզբունքորեն ձևավորված համակարգը, որը թույլ է տվել կատարել խնդիրները Ղազախստանում:
«Նման աշխատանք կծավալվի, անհրաժեշտ եզրակացություններ մենք արել ենք մեզ համար, ճշգրտումներ կկատարվեն», – ասել է նա:
Զասը հայտնել է, որ խոսակցություն է անցկացվել նաև Կովկասյան տարածաշրջանի իրադրության շուրջ: Նա նշել է, որ «այդ հարցը ևս կքննարկվի»: