11:30 դադարեցնում ենք անհնազանդության ակցիաները։ Այս մասին հայտարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ նշելով, որ 19:00-ին հանրահավաք կլինի։
Նա նաև նշել է, որ լիարժեք իրականացրել են իրենց առջև դրված խնդիրը։
«Դիմադրություն» շարժումն առավոտյան 08։00-ից ողջ մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ է իրականացնում:
Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարել էր, որ առավոտից փակելու են փողոցներ և պարալիզացնելու են մայրաքաղաքի երթևեկությունը։ Նա կոչ է արել սովորողներին դասերի չհաճախել, աշխատողներին չգնալ աշխատանքի՝ տեղեկացնելով գործատուին, և միանալ ընդդիմության պայքարին։
Հիշեցնենք, որ Երևանում արդեն ավելի քան երկու շաբաթ է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են սկսվել, որոնց ընթացքում փակվում են փողոցներ, իրականացվում են երթեր, հանրահավաքներ, ավտոերթեր դեպի մարզեր։