Ըննդիմադիր մի շարք պատգամավորներ անցել են այն կարմիր գիծը, որ թույլատրելի է բացակայությունների համար։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում նշել է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։
«Հիմա այլ հարց է՝ արդյո՞ք դա կարելի հարգելի համար, թե՝ ոչ։ Կգնանք օրենքի ճանապարհով և դա քաղաքական որոշում չէ։ Նույն Վանեյցանը, Իշխան Սաղաթելյանն անթույլատրելի չափով բացակայել են»,-նշեց նա։
Հարցին՝ արժե մանդատից զրկել այդ պատգամավորներին, Սիմոնյանն արձագանքեց. «Ես անձամբ խիստ եմ տրամադրված»,-նշեց Սիմոնյանը։
Ըստ Սիմոնյանի՝ Արթուր Վանեցյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Իշխան Սաղաթելյանն իշխանությունների համար «փաթեթավորված նվեր են»։
Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ իշխանության կուլիսներում այս օրերին քննարկվում է ընդդիմության 14 պատգամավորի մանդատից զրկելու հարցը: Ըստ այդ տեղեկությունների՝ այդ 14 պատգամավորները արդեն իսկ հատել են թույլատրելի բացակայության չափը: Դրանց հարգելի համարելու հայեցողությունը օրենքը թողնում է ԱԺ նախագահի հայեցողությանը: