«Հրապարակ» թերթը գրում է. «Շարժման ակտիվիստները պատմում են, թե ինչքան բիրտ ու անմարդկային են կարմիր եւ սեւ բերետավորները, եւ ինչքան բարեկիրթ ու սիրալիր են ոստիկանական բաժանմունքներում ծառայություն իրականացնողները, որոնք հարգալից են շփվում բերման ենթարկվածների հետ եւ շշուկով խնդրում են՝ չհանձնվել, պայքարել մինչեւ վերջ։ Ի դեպ, նրանք կասկածներ ունեն, որ ցույցերը ցրող բերետավորների համազգեստի տակ իշխանական հայտնի օլիգարխների թիկնազորն է աշխատում, որոնց հատուկ վարժեցրել են վայրագությունների, եւ որոնք իրենց շեֆերին անձնուրաց ծառայում են։ Մենք գրել էինք, որ որոշ ոստիկանների այս օրերին «հանգստանալու» են ուղարկում, հավանաբար, փոխարինելով ախրաննիկներով»:
«Իրավունք» թերթը գրում է. «ՀԱՊԿ գագաթաժողովում Փաշինյանի ելույթը լուրջ մտածելու տեղիք է տվել իշխանականներին: Ըստ նրանց մոտ կանգնած աղբյուրների, պատգամավորների մի մասը սկսել է հասկանալ, որ իրենց դիրքերը գնալով թուլանում են: Ավելին, նրանք չեն բացառում, որ հենց Նիկոլի այդ ելույթը պարարտ հող կպատրաստի նրա ռեալ հրաժարականի համար»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի որդիների՝ բանակում ծառայություն չանցնելու «քավորը», մեր տեղեկություններով, եղել է Սյունիքի նախկին մարզպետ, նախկինում Գորիսի զինկոմ Մելիքսեթ Պողոսյանը։ Հենց նա է Խաչատրյան եղբայրների «գժի թուղթը» հիմք ընդունել եւ ազատել բանակից։ Տիգրան եւ Տրդատ Խաչատրյանները հաշվառված են «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում։ Ըստ կարգի՝ զինկոմիսարիատում պետք է ստուգվեն հոգեբանական խնդիրները, որպեսզի այդ հիմքով մարդն ազատվի ծառայությունից։ Մի քանի օր է՝ մեզ չի հաջողվում Մելիքսեթ Պողոսյանի հետ կապվել։ Հիշեցնենք․ նա 2007-2017 թվականներին եղել է Գորիսի գլխավոր զինկոմը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի 8-ին Դիմադրության շարժման ավտոերթն ու հանրահավաքը Գյումրիում առանց միջադեպերի չանցավ: Մեծ աղմուկ առաջացրեց հատկապես 70-անց տղամարդկանց եւ դաշնակցական երիտասարդների միջեւ տեղի ունեցած միջադեպը: Այս դեպքի հետեւանքով վերջիններս նաեւ ձերբակալվել են, նրանց մեղադրանք է առաջադրվել: Եվ, ահա, այս միջադեպից հետո համացանցում տեղեկություններ տարածվեցին, թե տարեց տղամարդկանց հրահանգել էր երիտասարդների հետ վեճի բռնվել Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Միսակը, որը ԱՄՆ-ում ՀՀ հյուպատոս դառնալու հավակնություններ ունի: Ավելին, նա այդ ամենը կազմակերպել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբոր հետ, որը շատ ակտիվ է իրեն դրսեւորել այդ օրերին: Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Սամվել Բալասանյանի որդուն՝ Միսակին, որը նշեց, թե այդ միջադեպի հետ ինքը որեւէ առնչություն չունի. «Անլրջություն ու անբարոյականություն է ինձ այդ դեպքի հետ կապելը»: Այս միջադեպից առաջ տեղի ունեցած ուշագրավ մանրամասներին «Ժողովուրդ» օրաթերթը կանդրադառնա առաջիկայում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում սկսել են քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու հավանականությունը՝ որպես ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման միջոց։ Փաշինյանի թիմում կարծում են, որ եթե իրավիճակը հասնի անվերահսկելիության կետին, եւ իշխանությունը ցուցարարներին զսպելու ռեսուրս չունենա, պետք է նորից հայտարարել արտահերթ ընտրությունների գնալու մասին։ Բնականաբար՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ, ինչը կնշանակի հերթական անգամ վերարտադրվել եւ երկարաձգել իրենց պաշտոնավարումը։ Պատահական չէ, որ անցած ընտրություններից դուրս մնացած որոշ լուսանցքային ուժերի ղեկավարները սկսել են խոսել ստեղծված իրավիճակի՝ ընտրությունների միջոցով հանգուցալուծման մասին։ Դա իշխանական պլան Բ-ն է, եթե չկարողանան ճնշել եւ հանգցնել բողոքի այս ալիքը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի 8-ին Դիմադրության շարժման ավտոերթն ու հանրահավաքը Գյումրիում առանց միջադեպերի չանցավ: Մեծ աղմուկ առաջացրեց հատկապես 70-անց տղամարդկանց եւ դաշնակցական երիտասարդների միջեւ տեղի ունեցած միջադեպը: Այս դեպքի հետեւանքով վերջիններս նաեւ ձերբակալվել են, նրանց մեղադրանք է առաջադրվել: Եվ, ահա, այս միջադեպից հետո համացանցում տեղեկություններ տարածվեցին, թե տարեց տղամարդկանց հրահանգել էր երիտասարդների հետ վեճի բռնվել Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Միսակը, որը ԱՄՆ-ում ՀՀ հյուպատոս դառնալու հավակնություններ ունի: Ավելին, նա այդ ամենը կազմակերպել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբոր հետ, որը շատ ակտիվ է իրեն դրսեւորել այդ օրերին: Մեկնաբանության համար օրաթերթը դիմեց Սամվել Բալասանյանի որդուն՝ Միսակին, որը նշեց, թե այդ միջադեպի հետ ինքը որեւէ առնչություն չունի. «Անլրջություն ու անբարոյականություն է ինձ այդ դեպքի հետ կապելը»: Այս միջադեպից առաջ տեղի ունեցած ուշագրավ մանրամասներին «Ժողովուրդ» օրաթերթը կանդրադառնա առաջիկայում»: