Այս րոպերին «Դիմադրություն» շարժումը Ֆրանսիայի հրապարակից կիրականացնի երթ։ Այս մասին հայտնում է շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանը։
«19:00-ին հրավիրում ենք հանրահավաք»,- հայտնում է նա։
«Դիմադրություն» շարժումն առավոտյան 08։00-ից ողջ մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ է իրականացնում: Նախօրեին ոստիկանություն ընդհանուր հաշվով 417 մարդ է բերման ենթարկվել։ Իսկ երեկոյան մեծ հանրահավաքից ու քայլերթից հետո ընդդիմությունը որոշեց կրկնակի թափով շարունակել ակցիաները այսօր։
Առավոտից փակվել են Իսահակյանի փողոցը, Մատենադարանի հարակից փողոցը, Նալբանդյան-Թումանյան խաչմերուկը, նաև վարչական այլ շրջանների մի շարք փողոցներ, Պուշկին-Նալբանդյան, Բագրատունյաց–Արտաշեսյան, Պուշկին-Կողբացի խաչմերուկները։
Հիշեցնենք, որ Երևանում արդեն ավելի քան երկու շաբաթ է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են սկսվել, որոնց ընթացքում փակվում են փողոցներ, իրականացվում են երթեր, հանրահավաքներ, ավտոերթեր դեպի մարզեր։