Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը հայտնել է, որ այս պահին Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարանների մուտքերի դռները բաց են:
«Մետրոպոլիտենի գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն»,- հայտնել է Խաչատրյանը:
Ավելի վաղ նա հայտնել էր, որ կաթվածահար է եղել Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։ Դռները փակ էին, մետրոն փակած քաղաքացիներին բերման էին ենթարկում ոստիկանություն։