Հայաստանում իշխանափոխության համար հանրային պահանջ է հարկավոր։ Այս մասին լրագրողներին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
«Իշխանափոխությանն ուղղված հանրային պահաջ չեմ տեսնում։ Հայաստանում իշխանությունը ձևավորվում է բացառապես ժողովրդի կամքով, և դա պահանջում է հանրային աջակցություն»,- ասաց Բադասյանը։
Նա նշեց, որ անձամբ չի հաշվում ցուցարարների թիվը, բայց չի կարծում, որ խոսքը 50 հազար մարդու մասին է։ «Մենք բոլորս պատկերացնում ենք, թե ինչ է նշանակում այս ցուցանիշը։ Նրա ներկայությամբ բոլորը կհամոզվեին բազմամարդ հանրահավաքների ու երթերի մեջ, որը ես չեմ տեսել, և նման զգացողություն չկա»,- ասաց ՊԵԿ ղեկավարը՝ հավելելով, որ Հայաստանում ընդհանուր առմամբ վիճակը կայուն է։
Խոսելով ոստիկանության գործողությունների մասին՝ Բադասյանը նշեց, որ, դատելով իր տեսած տեսանյութերից՝ ոստիկանների գործողությունները համապատասխանում են ուժի համաչափ կիրառման բոլոր չափանիշներին։ Ինչ վերաբերում է ուժի անհամաչափ կիրառման առանձին դրվագներին, դրանք իրավասու կառույցների ուսումնասիրության առարկա են, ասաց Բադասյանը։