• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
27 Հունիս 2022 06:37
  • 408.56
  • 430.54
  • 7.67
  • /home/admin/web/armeniatoday.news/public_html/index.php
-4 °c
Երևան
2 ° Wed
2 ° Thu
3 ° Fri
4 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Մամուլի տեսություն․ Իրավապահ համակարգը կաթվածահար է, ՔՊ-ականները՝ հերթական թակարդում, իշխանությունը «սադրիչ խմբեր» է ձեւավորում

Հասարակություն, Քաղաքականություն,
20 Մայիս 2022 09:30
ShareShareShare
Наш Telegram
Մամուլի տեսություն․ 44-օրյա պատերազմի արբանյակային ողջ տեսագրությունը կհայտնվի՞ ընդդիմության ձեռքում, ինչո՞ւ Ն․ Փաշինյանը չայցելեց Արցախ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել մայիսի 18-ին ՀՀ կառավարությունում տեղի ունեցած ՀՀ անվտանգության խորհրդի նիստից: Սակայն հաշվի առնելով թեմայի նրբությունը՝ կներկայացնենք մի քանի դրվագներ միայն: Ըստ այդմ՝ Նիկոլ Փաշինյանը նիստի ժամանակ խոսել է Մոսկվա կատարած այցի եւ այնտեղ իր անցկացրած հանդիպումների մասին: Այնուհետեւ անցում է կատարվել Հայաստանի ներքաղաքական կյանքի շուրջ քննարկումներին: Մասնավորապես, ուժային համակարգի ներկայացուցիչները զեկուցել են իրավիճակը վարչապետին եւ ասել, որ անհանգստանալու ոչինչ չունեն, քանի որ Ֆրանսիայի հրապարակում հավաքված բազմության թիվը չի ավելանում: Եվ չնայած նրանց հուսադրող տեղեկություններին՝ վարչապետ Փաշինյանը հանձնարարել է ամենօրյա ռեժիմով՝ առավոտյան եւ երեկոյան, իրեն զեկուցել իրավիճակը: Ստացվում է, որ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ առավելապես ուշադրություն է դարձվել ՌԴ այցին եւ ներքաղաքական հարցերին. սահմանային անվտանգության հարցերը, կարծես թե, ստվերվել են»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Արտախորհրդարանական ուժերի հետ հերթական հանդիպման մասնակիցների կազմը նոսրացել էր. ներկա չէին Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը, «Արդար Հայաստան» կուսակցության առաջնորդ Նորայր Նորիկյանը:
Հայրապետյանն ու Արզաքանցյանը մեզ ասացին, որ հրավեր ստացել են, բայց խիստ զբաղված լինելու պատճառով չեն կարողացել մասնակցել: Հայրապետյանը դասախոսություն է ունեցել Պոլիտեխնիկում, Արզաքանցյանն ասաց՝ խիտ գրաֆիկով է աշխատում, հանդիպմանը գնալ չի կարողացել: Նորիկյանն էլ ասաց` շատ զբաղված է, այդ հարցին պատասխանել չի կարող»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 17-ից սկսած՝ Հայաստանում իրավապահ համակարգը, կարելի է ասել, կաթվածահար վիճակում է: Տպավորություն է, թե ուժայինները մոռացել են իրենց բուն գործերը եւ ըննդիմության ակցիաների հետեւանքով այլ օրակարգի մեջ են հայտնվել: Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգի ներկայացուցիչները միմյանց հետ զրույցներում դժգոհում են, թե ամբողջ օրը ստիպված են լինում հրատապ խորհրդակցություններ անել: Ինչու՝ որովհետեւ ընդդիմության ակցիաների հետեւանքով տարբեր ստորաբաժանումներում աշխատող պաշտոնյաները ստիպված են զբաղվել ակտիվիստներով, նոր գործեր հարուցել, քննել դրանք, որոշներին հատուկ ուշադրություն սեւեռել, որպեսզի նոր գործ հարուցվի, եւ այլն: Արդյունքում երկրորդ պլան են մղվել մյուս գործերը»:

«Իրավունք» թերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստվում է հերթական համագումարին, որը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին: Կուսակցության վարչության անդամի թեկնածուների առաջադրման ժամկետ է սահմանվել սույն թվականի մայիսի 19-ից 31-ը: Թերթի ունեցած տեղեկությունների համաձայն` ՔՊ-ականների շարքերում անհանգիստ ջղաձգումներ են սկսվել այս տեղեկության առնչությամբ:

Իհարկե, բոլորն էլ հասկանում են, որ առնվազն «կամիկաձե» պետք է լինել, որպեսզի ցանկություն ունենան լինել ՔՊ-ի ղեկավար կազմում հիմա, երբ իշխանական նավը խորտակվելուն հինգ է պակաս: Բայց մյուս կողմից էլ այս ամենը ՔՊ-ականները դիտարկում են որպես Նիկոլ Փաշինյանի կողմից հերթական լարված թակարդը: Ի դեպ, կուսակցության համագումարի գլխավոր ինտրիգը շարունակում է մնալ այն, թե արդյոք նախկին փոխվարչապետ եւ արդեն իսկ Երեւանի քաղաքապետի թեկնածուի դերի մեջ մտած Տիգրան Ավինյանը կշարունակի մնալ կուսակցության վարչության կազմում: Կան շշուկներ, որ ավինյանականները կարող է համագումարից շատ ավելի վաղ լքեն փաշինյանականներին` համագործակցության եզրեր գտնելով որոշ ընդդիմադիրների հետ»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանն առայժմ դիմադրում է ընդդիմության պայքարին հակընդդեմ հանրահավաք կազմակերպելու գայթակղությանը, քանի որ իրավապահները նրան զեկուցել են, որ դա բախումների կարող է հանգեցնել, սակայն, մեր տեղեկություններով, քննարկում են ընդդիմության հավաքները, երթերը «հարամելու» սցենարը, այսպես կոչված, «սադրիչ խմբերի» միջոցով։ Իշխանական մեր աղբյուրներն ասում են, որ մի քանի օլիգարխի եւ մի քանի պատգամավորի վրա են դրել նման խմբերի ձեւավորումը, որոնք պետք է մոտենան ցուցարարներին, հայհոյեն, անիծեն, սադրիչ հայտարարություններով վեճի բռնվեն, բնականաբար, գովերգեն սիրասուն վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ բախումներ առաջացնեն։ Այնպես որ, իշխանությունն առաջիկայում նոր եթերաշրջանով է հանդես գալու, որտեղ գլխավոր դերակատարները ոչ թե ՔՊ-ական պատգամավորներն են լինելու, այլ իբր շարքային քաղաքացիները, ինչպես արեցին Շիրակի մարզում»:

Tags: ԹերթերՄամուլ

Առնչվող Նորություններ

Անվտանգությունից դեպի հարմարավետություն. ինչպես ճգնաժամային ժամանակներում աջակցել և մոտիվացնել աշխատակիցներին

Անվտանգությունից դեպի հարմարավետություն. ինչպես ճգնաժամային ժամանակներում աջակցել և մոտիվացնել աշխատակիցներին

26 Հունիս 2022 23:30

Աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները ցնցում և պարալիզացնում են մարդկանց, ազդում նրանց հուզական վիճակի վրա և, ի վերջո, զգալիորեն նվազեցնում աշխատանքի...

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ԱԻՆ

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ԱԻՆ

26 Հունիս 2022 21:17

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման...

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են սադրիչ գործողությունները, նաև հայատյաց հռետորաբանությունը․ Միրզոյան

Արարատ Միրզոյանը կմեկնի Աթենք

26 Հունիս 2022 17:34

Հունիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Հունաստանում: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնալ Վահան...

Եղանակը Հայաստանում առաջիկա օրերին

Առաջիկա օրերի եղանակը

26 Հունիս 2022 10:58

Հանրապետության տարածքում hունիսի 26-ին, 27-30-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 26-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և...

Մեր իրավիճակի հաղթահարման գործում կանանց դերը վճռական է․ Փաշինյան

Հայտնի է Փաշինյանի ասուլիսի օրը

26 Հունիս 2022 10:40

Հունիսի 27-ին, ժամը 20:00-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում կպատասխանի ԶԼՄ և ՀԿ ներկայացուցիչների հարցերին: Այս մաիսն հայտնում են կառավարությունից:...

Հայ հոգևորականները մասնակցել են Վատիկանում տեղի ունեցած աստվածաբանական հանձնախմբի հանդիպմանը

Հայ հոգևորականները մասնակցել են Վատիկանում տեղի ունեցած աստվածաբանական հանձնախմբի հանդիպմանը

25 Հունիս 2022 23:34

Հունիսի 20-24-ը Վատիկանում տեղի ունեցավ Կաթոլիկ Եկեղեցու և Արևելյան Ուղղափառ նախաքաղկեդոնական Եկեղեցիների միջև աստվածաբանական երկխոսության միացյալ ժողովի 18-րդ հանդիպումը: Այս...

Ավելին
  • Լուրեր
Սիրուշոն և Լևոն Քոչարյանը դուստր են ունեցել․ երգչուհին բացահայտել է նորածնի անունը

Սիրուշոն և Լևոն Քոչարյանը դուստր են ունեցել․ երգչուհին բացահայտել է նորածնի անունը

27 Հունիս 2022 00:43
Իրաքի հյուսիսում թուրքական ռազմակայան է հրթիռակոծվել

Իրաքի հյուսիսում թուրքական ռազմակայան է հրթիռակոծվել

27 Հունիս 2022 00:27
Թուրքիան Հայաստանի հետ թշնամանք չունի. Էրդողանի ներկայացուցիչ

Թուրքիան Հայաստանի հետ թշնամանք չունի. Էրդողանի ներկայացուցիչ

27 Հունիս 2022 00:01
Անվտանգությունից դեպի հարմարավետություն. ինչպես ճգնաժամային ժամանակներում աջակցել և մոտիվացնել աշխատակիցներին

Անվտանգությունից դեպի հարմարավետություն. ինչպես ճգնաժամային ժամանակներում աջակցել և մոտիվացնել աշխատակիցներին

26 Հունիս 2022 23:30
Ալավերդի․ աղբավայրից զբոսավայր դարձած «Մենձ էր» քարայրը

Ալավերդի․ աղբավայրից զբոսավայր դարձած «Մենձ էր» քարայրը

26 Հունիս 2022 22:45
Անցկացվել է Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի բաց առաջնությունը

Անցկացվել է Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի բաց առաջնությունը

26 Հունիս 2022 22:17
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ժամանել է Բաքու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ժամանել է Բաքու

26 Հունիս 2022 21:51
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ԱԻՆ

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ԱԻՆ

26 Հունիս 2022 21:17
Ստեփանակերտում խստացված ռեժիմով հատուկ միջոցառումներ են իրականացվել

Ստեփանակերտում խստացված ռեժիմով հատուկ միջոցառումներ են իրականացվել

26 Հունիս 2022 20:58
G7-ի երկրները պատրաստվում են անժամկետ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային

G7-ի երկրները պատրաստվում են անժամկետ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային

26 Հունիս 2022 20:25
Արտարժույթների փոխարժեքները՝ հունվարի 4-ի դրությամբ

ԱՄՆ-ում հայտարարել են, որ մի քանի ժամից Ռուսաստանում դեֆոլտ կսկսվի

26 Հունիս 2022 20:02
Այս տարի հանրապետությունում ծրագրում է նորոգել ևս 500 կմ ճանապարհ․ կառավարություն

Այս տարի հանրապետությունում ծրագրում է նորոգել ևս 500 կմ ճանապարհ․ կառավարություն

26 Հունիս 2022 19:28
Արտարժույթների փոխարժեքներն՝ այսօրվա դրությամբ

Տարադրամի փոխարժեքները՝ այս պահի դրությամբ

26 Հունիս 2022 19:00
Հայաստանը ներկայացնող ձյուդոիստ Գոռ Կարապետյանը մեդալ է նվաճել

Հայաստանը ներկայացնող ձյուդոիստ Գոռ Կարապետյանը մեդալ է նվաճել

26 Հունիս 2022 18:40
Էրմիտաժը մորատորիում է մտցնում Եվրոպայում և ԱՄՆ-ում ցուցահանդեսների համար

Էրմիտաժը մորատորիում է մտցնում Եվրոպայում և ԱՄՆ-ում ցուցահանդեսների համար

26 Հունիս 2022 18:20
Հայաստանի հավաքականի խաղացողը՝ Ֆրանսիայի չեմպիոն

Հայաստանի հավաքականի խաղացողը՝ Ֆրանսիայի չեմպիոն

26 Հունիս 2022 17:58
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են սադրիչ գործողությունները, նաև հայատյաց հռետորաբանությունը․ Միրզոյան

Արարատ Միրզոյանը կմեկնի Աթենք

26 Հունիս 2022 17:34

«Հունական լրտեսի» ձերբակալման մասին Անկարայի հայտարարություններն Աթենքում սադրանք են անվանել

26 Հունիս 2022 17:21
«Լավրովը ճիշտ է». ամերիկացիները քննադատել են ԱՄՆ արտաքին քաղաքականությունը

Բայդենը հաստատեց Ռուսաստանից ոսկու ներմուծումն արգելելու G7-ի որոշումը

26 Հունիս 2022 16:57
Ուժգին կարկուտը Արցախի մի շարք գյուղերի ահռելի վնասներ է պատճառել

Ուժգին կարկուտը Արցախի մի շարք գյուղերի ահռելի վնասներ է պատճառել

26 Հունիս 2022 16:33
Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը կրկին հաղթանակ է տարել

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը կրկին հաղթանակ է տարել

26 Հունիս 2022 16:08
Մոսվայում սպիտակ վարդերի փնջերով վերջին հրաժեշտն են տվել Շատունովին

Մոսվայում սպիտակ վարդերի փնջերով վերջին հրաժեշտն են տվել Շատունովին

26 Հունիս 2022 15:44
Օդի ջերմաստիճանն այսօր կնվազի 7-10 աստիճանով

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ նաև կարկուտ

26 Հունիս 2022 15:22
Հայաստանում հաստատված ռուս նկարչուհին որոշել է հայտնի հայերի դիմնակարների շարք ստեղծել

Հայաստանում հաստատված ռուս նկարչուհին որոշել է հայտնի հայերի դիմնակարների շարք ստեղծել

26 Հունիս 2022 14:58
Սերգեյ Շոյգուն աշխատանքային այց կկատարի Ադրբեջան

Շոյգուն Ուկրաինայում է՝ ռուսական զորքի վերահսկողության տակ գտնվող տարածքում

26 Հունիս 2022 14:35
Մաթեմատիկան Ռուբենի տարերքն էր․ նրա գերճշգրիտ հաշվարկների շնորհիվ թշնամին մեծ վնասներ է կրել

Մաթեմատիկան Ռուբենի տարերքն էր․ նրա գերճշգրիտ հաշվարկների շնորհիվ թշնամին մեծ վնասներ է կրել

26 Հունիս 2022 14:07
Բլինկեն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել

Բլինկեն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել

26 Հունիս 2022 13:40
Երևանում մեկնարկել է թենիսի Եվրոպական ամառային գավաթի մրցաշարը

Երևանում մեկնարկել է թենիսի Եվրոպական ամառային գավաթի մրցաշարը

26 Հունիս 2022 13:18
Դեսպան Մայքլ Գֆոլլերը Հայաստանի մասին գիրք է գրել

Դեսպան Մայքլ Գֆոլլերը Հայաստանի մասին գիրք է գրել

26 Հունիս 2022 13:00
Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Կանադան և Ճապոնիան կարգելեն ռուսական ոսկու ներկրումը. աղբյուր

Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Կանադան և Ճապոնիան կարգելեն ռուսական ոսկու ներկրումը. աղբյուր

26 Հունիս 2022 12:38
ՊՆ-ն պետք է ճանաչողական աշխատանքներ տանի Ներքին Հանդի բնակիչների հետ. ՄԻՊ-ը՝ կառավարությանը

Ադրբեջանում շարունակում են խոշտանգումների ենթարկել հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց. ՄԻՊ

26 Հունիս 2022 12:19

Արտարժույթի փոխարժեքներն այսօր

26 Հունիս 2022 11:58
Ռուսաստանի համար ԼՂ խնդիրը փակված չէ. ռուս փորձագետը մեկնաբանել է Լավրովի այցը տարածաշրջան

Ռուսաստանի համար ԼՂ խնդիրը փակված չէ. ռուս փորձագետը մեկնաբանել է Լավրովի այցը տարածաշրջան

26 Հունիս 2022 11:37
Բորիս Ջոնսոնը հերոսական է համարել խորհրդային ժողովրդի ջանքերը նացիզմի դեմ պատերազմի տարիներին

Մեծ Բրիտանիան պատրաստ է Ուկրաինային ավելի քան 525 մլն դոլար տրամադրել. Ջոնսոն

26 Հունիս 2022 11:18
Եղանակը Հայաստանում առաջիկա օրերին

Առաջիկա օրերի եղանակը

26 Հունիս 2022 10:58
Մեր իրավիճակի հաղթահարման գործում կանանց դերը վճռական է․ Փաշինյան

Հայտնի է Փաշինյանի ասուլիսի օրը

26 Հունիս 2022 10:40
Սիրուշոն և Լևոն Քոչարյանը դուստր են ունեցել․ երգչուհին բացահայտել է նորածնի անունը
Հայաստան

Սիրուշոն և Լևոն Քոչարյանը դուստր են ունեցել․ երգչուհին բացահայտել է նորածնի անունը

27 Հունիս 2022 00:43

Երգչուհի Սիրուշոն և ՀՀ երկրորդ նախագահին որդին՝ Լևոն Քոչարյանը դուստր են ունեցել։ Այս մասին տեղեկանում ենք երգչուհու Instagram-յան հրապարակումից։ Վերջինիս...

Կարդալ
Իրաքի հյուսիսում թուրքական ռազմակայան է հրթիռակոծվել
Աշխարհում

Իրաքի հյուսիսում թուրքական ռազմակայան է հրթիռակոծվել

27 Հունիս 2022 00:27

Իրաքի հյուսիսում գտնվող թուրքական ռազմակայանը հունիսի 26-ին հրթիռակոծության է ենթարկվել, հաղորդում է ТАСС-ը: Գործակալության տվյալներով՝ հարձակումն իրականացվել է Զլիկան ճամբարի...

Կարդալ
Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2022 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ