Հայաստանի խորհրդարանական ընտրությունները 2021 թվականին պատասխանել են հանրապետությունում բողոքի շարժման մասնակիցների կողմից բարձրացվող բոլոր հարցերին: Այս մասին «РИА новости» -ին հայտնել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նա ընդգծել է, որ տարբեր սցենարների կանխատեսումների համար նախադրյալներ չկան, այդ թվում՝ նոր ընտրությունների անցկացման համար։
«Հայաստանում 2021 թվականի հունիսին բացարձակապես ժողովրդավարական, ազատ և օրինական խորհրդարանական ընտրությունները տվել են բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք այսօր շրջանառվում են բողոքի շարժման կողմից»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իշխանությունները արտահերթ ընտրություններ կանցկացնեն։