ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպության երկրների տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կարողության մասին։ Այս մասին Զասն ասել է «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում, հայտնում է Интерфакс-ը։
«Կասկած չկա, որ եթե պետությունների անվտանգությանը սպառնացող վտանգ լինի, ապա ՀԱՊԿ-ը համապատասխան որոշումներ կընդունի»,- ընդգծել է նա։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով՝ մասնակից երկրները կկարողանան պաշտպանել իրենց պետությունների ինքնիշխանությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը։