ԵԱՀԿ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև Եվրամիության աջակցությամբ երկխոսությունը։ Այս մասին ասվում է ԵԱՀԿ-ի Twitter-ի հաղորդագրության մեջ։
ԵԱՀԿ-ն կարծում է, որ ուղղակի երկխոսությունը հարաբերությունների կարգավորման և համապարփակ խաղաղ համաձայնագրի պատրաստման անհրաժեշտ պայման է և պատրաստ է աջակցել այդ գործընթացին։
«Մենք պատրաստ ենք աջակցել Հարավային Կովկասի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագան ապահովելու ջանքերին»,- ասվում է ԵԱՀԿ-ի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ նախօրեին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը։ Հանդիպումը նախաձեռնել և մասնակցել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։