Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը մեկնաբանել է մայիսի 22-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումը՝ Հայաստանի վարչապետի, ԵԽ նախագահի և Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ։
«Մենք ողջունում ենք արդեն երրորդ եռակողմ հանդիպումը, որը կազմակերպել է Եվրոպական խորհրդի նախագահը։ Ակնկալում ենք տեսնել կոնկրետ քայլեր, որոնք ուղղված են կայուն խաղաղության դինամիկային»,- գրել է Բորելը Twitter-ի իր էջում։
Նա ընդգծել է, որ Եվրամիությունը կշարունակի ակտիվ մասնակցություն ունենալ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ջանքերին: Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանն ուղղված աշխատանքները և սկսել երկկողմ հանձնաժողովի աշխատանքը սահմանազատման և անվտանգության հարցերի շուրջ: