Անհնազանդության ակցիաների քանակը պետք է ավելացնենք։
Այս մասին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Դիմադրության» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։
«Ժամը 8։00-ին կրկին հանդիպում ենք Ֆրանսիայի հրապարակում։ Պետք է պարալիզացնենք ամբողջ քաղաքը։ Եվս մեկ-երկու քաղաքացի ավելացրեք մեր պայքարին, ու հաղթանակն անկասելի կլինի»,-հայտարարեց Սաղաթելյանը։