«Դիմադրություն» շարժման համակիրները արգելափակել են Հայաստանի նախագահի նստավայրը։ Նրանք առավոտյան 08։00-ից շարունակոում են բողոքի ակցիաները։
Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժումն արդեն մի քանի շաբաթ է, ինչ 08։00-ից ողջ մայրաքաղաքում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ է իրականացնում, որոնց ընթացքում փակվում են փողոցներ, իրականացվում են երթեր, հանրահավաքներ, ավտոերթեր դեպի մարզեր։