Իշխանությունները սակարկման առարկա են դարձրել հայկական շահը։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։
«Մենք Արցախ չունենք թշնամուն հանձնելու։ Մենք մեր ինքնիշխանությունը սակարկման առարկա չենք դարձնելու։ Հայկական հարցը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սակարկման առարկա չէ»,- հավելեց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ ցանկացած հարցում իշխանությունների խոսքը գրոշի արժեք չունի, որովհետև կորցրել են ժողովրդի վստահությունը։