Սահմանազատման ուղղությամբ արդեն որաշակի առաջընթաց ունենք։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ տեղեկացրեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Անդրադառնալով միջանցքի հնարավոր տրամադրման մասին հարցին՝ նախարարն ասաց, թե «Զանգեզուրի միջանցքն» այն տրամաբանությամբ, որով շրջանառվում է 2 տարի շարունակ, և որը Ադրբեջանը փորձում է ներկայացնել, Հայաստանի համար անընդունելի է։
«Կարծեք թե կա համընդհանուր ընկալում, որ այդպես չի լինելու, բացվելու են տնտեսական ուղիները, բայց այն պարամետրերով, որոնք մեզ համար ընդունելի են»,- նշեց արտաքին գերատեսչության ղեկավարը։
Նախարարի խոսքով՝ բացվելիք բոլոր ճանապարհները պետք է լինեն այն երկրների սուվերենության ներքո և օրենսդրություններով, որոնցով անցնում են։