Ես կոռեկտ չեմ համարում կիսվել այն գնահատականներով, որոնցով մեր բազմաթիվ միջազգային գործընկերներ մեր հարգարժան ընդդիմադիրների հետ կապված կիսվել են իմ հետ։
Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Նաև ուզում եմ ասել, որ երեկվա ԱԳՆ-ի մոտ այդ ակցիան, չգիտեմ, ուզում էր վիժեցնել ինչ-որ բան կամ պատասխանել ինչ-որ բանի, ես ուզում եմ պատսախանել իրենց և իրենց տերերին, որ չի ստացվելու»,-հայտարարեց Միրզոյանը։